«Ազատություն». «Ռուսաստանցի խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշումը ընդունվել է երկու երկրների ղեկավարության կողմից», – АPA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։
«2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ հայտարարության հիման վրա, երկու երկրների ղեկավարների կողմից մեր երկրի տարածքում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշում է կայացվել։ Այդ գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում որոշումը ի կատար ածելու համար», – հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: