Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան․ «Այս կառավարությունն ԵԱՏՄ-ում ամենաաղքատ երկրի կառավարությունն է»

Ապրիլ 17,2024 15:16

«Երբ խոսում ենք անվտանգությունից, շատ կարեւոր է պարենային անվտանգությունը, էներգետիկ անվտանգությունը։ Հայաստանն իր էներգակիրների 80%-ը ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, ներկրվող ցորենի 99%-ը Ռուսաստանից է ներկրվում։ Ուստի պետք է հասկանանք՝ եթե ուզում ենք անվտանգ ապրել, պարենային անվտանգության հարցերը լուծել, պետք է այս խնդիրներին անդրադառնալ եւ լուծումներ գտնել»,-այս մասին այսօր «Անվտանգություն եւ տնտեսական զարգացում» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սուրեն Պարսյանը։

Նրա կարծիքով՝ տնտեսությունն է ազդում քաղաքական գործընթացների վրա եւ ոչ թե հակառակը։
Պարսյանի կարծիքով չկա մի երկիր, որը հիմնական եկամտի հոսքերը ստանում է մի երկրից, բայց քաղաքականապես մեկ այլ երկրի դաշտում է գտնվում․ «Եթե մենք ուզում ենք մեր արտաքին քաղաքականությունն իրոք դիվերսիֆիկացնել, ընդհանուր դաշտը՝ քաղաքական եւ տնտեսական վերանայենք, ապա մենք հստակ ծրագրերի, տնտեսական ներդրումների կարիք ունենք։ Երբ խոսում ենք արևմտյան դիվերսիֆիկացման մասին, այո շատ կարեւոր է դա, բայց դա պետք է հստակ, գետնի վրա ներդրումներ լինեն, գումարներ լինեն եւ դրանից Հայաստանը պետք է փորձի օգտվել»։

Պարսյանի ներկայացմամբ՝ ինտեգրումն այս կամ այն ուղղությամբ ինքնանպատակ չէ, դա գործիք է երկրի զարգացման համար․ «Սա պետք է դիտարկենք որպես առաջնային խնդիր մակրոմակարդակում եւ փորձենք այդ կապերը ստեղծենք, Հայաստանը պետք է Մոսկվային, արեւմուտքին բացատրի, որ Հայաստանը այլընտրանք չունի, եթե հրաժարվի մի ուղղությունից՝ կկորցնի բոլոր ուղղություններով ամբողջ առեւտրաշրջանառությունը, հնարավորությունները։

Այո, ԵՄ-ի հետ պետք է զարգացնենք հարաբերությունները, մեր ապրանքների որակը բարձրացնենք: Ուղղակի քաղաքական հայտարարություններով խնդրին լուծում չենք կարող տալ։ Ցավոք, վերջին շրջանում միայն խոսքեր ենք լսում, որեւէ կոնկրետ քայլ չկա»։

Մանրամասն՝ տեսանյութում

Տնտեսագետը նկատեց՝ ՀՀ-ն այս տարածաշրջանում եւ ԵԱՏՄ երկրների շարքում ամենաաղքատ երկիրն է․ «Այս կառավարությունն ամենաաղքատ երկրի կառավարությունն է։ Հայաստանում ամեն 3-րդ երեխան ապրում է աղքատության մեջ, եւ այս երեխան չստանալով բավարար կրթություն, առողջապահական ծախսեր, մեծ հավանականությամբ ապագայում եւս աղքատ է լինելու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930