Լրահոս
Օրվա լրահոսը

Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության hիշատակի օր

Ապրիլ 17,2024 14:34

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Մ․ Գորդոն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Pasadena Now-ն։

«Որպես համայնք՝ տեղին է, որ մենք միասին կանգնենք և միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ փորձելով հիշել նրանց զոհված նախնիներին և ապահովել, որ այս սարսափելի արարքը չկրկնվի», – ասել է քաղաքապետ Գորդոն քաղաքային խորհրդի՝ ապրիլի 15-ին կայացած նիստի ընթացքում։

Փասադենայի հայկական կոալիցիայի անդամ Պողոս Փաթաթյանն իր հերթին նշել է․ «Եվ մինչ մենք հիշում ենք անցյալը, եկեք նաև նվիրվենք ավելի մեծ ապագա կառուցելուն՝ որպես մարդկության աննկուն ոգու վկայություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930