Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական հաշվեհարդար՝ ոստիկանների օգտագործմամբ. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Ապրիլ 17,2024 13:44

Ս․թ․ ապրիլի 15-ին ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի և ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև տեղի է ունեցել միջադեպ, որի վերաբերյալ խուլիգանության հանցակազմի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որին Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կանդրադառնա առանձին զեկույցով։

Ապրիլի 16-ին Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացվել են փաստեր, որոնք հանրության մոտ առաջացրել են ծայրահեղ վրդովմունք։

Փաստաբանները հայտնել են, որ հարուցված քրեական գործով երեկ երեկոյան տեղի ունեցած քննչական գործողությունների ավարտից հետո Սամվել Վարդանյանին ոստիկանության ծառայողները պետք է ուղեկցեին ձերբակալվածների պահման վայր, սակայն հետագայում պարզվել է, որ վերջիններս ճանապարհին կանգ են առել, «բնական կարիքները հոգալու» պատրվակով ձերբակալված անձին մենակ են թողել մեքենայի մեջ և հեռացել, որից անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող Վարդանյանի վրա են հարձակվել մի քանի դիմակավորված անձ, դուրս բերել մեքենայից, ծեծել, հայհոյել, փորձել են ստիպել, որ Վարդանյանը կրկնի իրեն իսկ ուղղված հայհոյանքները, կատարել արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ, այնուհետև նորից նստեցրել ոստիկանական ավտոմեքենան և հեռացել։ Դրանից հետո մոտեցել են ուղեկցող ոստիկանները, Վարդանյանին տարել են ձերբակալվածների պահման վայր, իսկ ճանապարհին հեգնական տոնով հարցրել, թե ինչ է պատահել Վարդանյանի հետ։

Ներկայացված փաստերը վկայում են, որ Վարդանյանի վրա հարձակումը նախապես պլանավորել է կազմակերպված հանցավոր խումբ, որի հանցավոր և անմարդկային գործողություններին, Վարդանյանի նկատմամբ կտտանքներին անմիջական մասնակցություն են ունեցել ոստիկանները, որոնց ուղիղ պարտականությունն է ձերբակալվածի անվտանգության ապահովումը։ Փաստաբանները համարում են, որ նման թողտվություն ոստիկանության ծառայողների կողմից չէր կարող կատարվել ինքնակամ, առանց ավելի բարձր մակարդակից եկած հանձնարարության։

Հայտնել են նաև համոզմունք, որ այս ոտնձգությունները կատարվել են ՔՊ կուսակցության քաղաքական պատվերով։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը /ՔԻՀԿ/ դիտարկել է ատելության խոսք և քաղաքական ուղղորդում Վարդանյանի քրեական հետապնդման նկատմամբ /ներառյալ ԱԺ նախագահի կողմից/, ինչպես նաև ՔՊ կուսակցության հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» լրատվակայքում ֆիզիկական հաշվեհարդարի և սպանության սպառնալիքներ պարունակող խոսքի տարածում, ինչն առանձին հանցադեպ է։

Կարևոր նկատառում․ այս զարհուրելի դեպքին չի հաջորդել իրավապահ մարմինների անհապաղ արձագանքը։

ՔԻՀԿ-ն հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու այս գործը։ 

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930