Երևան քաղաքում՝
Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 19-ին և 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին աստիճանաբար կբարձրանա՝ 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով։
Երևան քաղաքի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 27.5°C (1957թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 2.6°C (2004թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 12.4°C
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն