ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ոսկեպար, որտեղ հանդիպում է ունեցել բնակիչների հետ. հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբը հայտնում է. «Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպմանը սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ։
Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ։
Կարդացեք նաև
Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Սուրեն Պետրոսյանն ահազանգում է. Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպումը փակ է, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել»: