Լրահոս
Օրվա լրահոսը

Սույն հուդաներին թվում է, թե այս ազգը հազարամյակներով ապրել, հասել է 21-րդ դար, որ իրենց նման ապաշնորհների մի խումբ գա եւ ամեն ինչ ցիրուցան անի. «Հրապարակ»

Ապրիլ 17,2024 10:53

Եթե մենք լինեինք իրոք ժողովրդավարական երկիր, ինչպես պնդում են ՀՀ իշխանությունները եւ նրանց հովանավորող եվրոպական կառույցները, Սամվել Վարդանյանի հետ երեկ պատահածը բավական էր, որ մարդիկ փողոց դուրս գային եւ օրերով տուն չգնային, մինչեւ երիտասարդ ակտիվիստին ծեծի ենթարկածները, բոլոր նրանք, ովքեր կատարվածի համար իրավական եւ բարոյական պատասխանատվություն են կրում, օրենքի ամբողջ խստությամբ չպատժվեին: Ֆրանսիայի նման երկրում, օրինակ, կարող էր մի ամբողջ կառավարություն հրաժարական տալ` նման միջադեպի արդյունքում:

Իսկ մենք Հայաստանում ականատես ենք լինում, թե ինչպես է փողոցից, հանրային, լրագրողական, իրավապաշտպանական գործունեությունից իշխանության եկած խմբակը մեր աչքի առաջ «հաբրգում», վերածվում իսկական խունտայի, որի համար մարդն ընդամենը տուգանքի մատերիալ է եւ իր հակապետական գործողությունների աջակից:

Հիսուսի եւ առաքյալների պատմուճան հագած սույն հուդաներին թվում է, թե այս ազգը հազարամյակներով ապրել, հասել է 21-րդ դար, որ իրենց նման ապաշնորհների ու կիսագրագետների մի խումբ գա եւ ամեն ինչ ցիրուցան անի` ազգային արժեքներ ու ավանդույթներ, ցեղասպանության հիշատակ, ապագայի երազներ, Հայաստան-սփյուռք միասնություն, Արցախ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930