18․10․2018թ․, ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. Ես արդեն հայտնել եմ որ Հայաստանում օլիգարխներ չկան: Այնուհետեւ՝ 30․11․2018թ․, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հրազդանում հայտարարեց. «Երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից»:
Մեկ էլ հանկարծ լսում ենք Նարեկ Նալբանդյան անուն ազգանունը, որը պետությունից փակովի տարբերակով գնում է նախկին ՊԵԿ նախագահի պետությանը նվիրաբերած Գոլդեն Փելես հյուրանոցային համալիրը:
Հետո լսեցինք, որ նա գնել է նաեւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ոսկեզօծ տունը՝ դարձյալ ամիս-ամիս փակովի տարբերակով: Նիկոլ Փաշինյանն էլ հաճախ հայտնվում է իր ստեղծած օլիգարխի այս կամ այն օբյեկտի բացման արարողությանը: Բա ասում էիր օլգարխներ չկան այլեւս. այո կան, բայց այլ դեմքերով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։