Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հայաստանում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ՝ վերջինիս հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Ֆրանսուազ Ժակոբին մշտական համակարգողի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր բոլոր նախաձեռնություններում՝ ուղղված Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են ՄԱԿ հայաստանյան գրասենյակի գործունեությանը և Հայաստանում գործող ՄԱԿ գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ Հայաստանում Կայուն զարգացման 2030 օրակարգի արդյունավետ իրականացման ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը:
Կարդացեք նաև
Կարևորվել է ՄԱԿ հայաստանյան գրասենյակի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների անվտանգային, հումանիտար, սոցիալ-տնտեսական, կրթական և զբաղվածության խնդիրների հասցեագրման գործում:
ՀՀ ԱԳՆ