Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Վլադիմիր Մարտիրոսյան. «Սրբադասումը հոգևոր խոնարհման հավաստում է, ոչ թե մաթեմատիկական ու քննչական գործողություն»

Ապրիլ 16,2024 21:21

Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայոց ցեղասպանության նահատակները սրբադասվել են: Նահատակները չեն ցուցակագրվել, թվի չեն վերածվել, սրբադասվել են որպես ամբողջություն: Այս առիթով ներկայացվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայրապետական կոնդակները։

Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասմանը ներկա են եղել Հայաստան այցելած օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներ, Քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր: Նրանք չեն հարցրել թիվ, անուն ազգանուն, ցանկ, փաստարկված և առարկայացած հավաքագրում:

Սրբադասման ընթացքում տեղի է ունեցել նահատակների մասունքները կրող մասունքարանի քողազերծումն ու սրբապատկերի օծումը, ոչ թե քննչական գործողություններ: Վիճելի հանգամանքների պարզման մոտեցումը ունեցել են և ունեն միայն թուրքերը (բանից պարզվում է ոչ միայն թուրքերը) խնդիրը տեղավորելով վիճելի և բացահայտման ենթակա պատմական իրադարձությունների տրամաբանության մեջ:

Նույն տրամաբանությամբ կարելի է Վարդան Մամիկոնյանի կամ Տիգրան Մեծի գոյոթյունը դնել կասկածի տակ, եթե իրական Հայաստանի արյունաբանության ինստիտուտում օրինակ չկա նրանց արյան խմբի մասին որևէ առկայություն կամ փաստ:

Հիշեք, սրբադասմամբ առավելապես շեշտվել է Հայոց ցեղասպանության նահատակների անարդարացի զոհ լինելու փաստը՝ իրենց ազգային եւ կրոնական պատկանելության պատճառը, ոչ թե թիվն ու հասցեն, անվանացանկը: Սրբադասումը հոգևոր խոնարհման հավաստում է, ոչ թե մաթեմատիկական ու քննչական գործողություն:

Սրբահերքումը մեղք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930