Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղուց ժամանակն է բանաձևերից ու փաստաթղթերից անցում կատարել հստակ գործողությունների ու պատժամիջոցների». Լիլիթ Բեգլարյան

Ապրիլ 16,2024 20:40

Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկերոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը։

Այն անդրադառնում է Արցախում ստեղծված իրավիճակին և Հայաստանին ԵՄ աջակցությանը։

Բանաձևը կոչ է անում՝

Եվրոպական միությանը և նրա անդամ պետություններին՝ ակտիվորեն աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը.

Պատժամիջոցներ սահմանել ագրեսիայի և միջազգային իրավունքի խախտման համար պատասխանատուների նկատմամբ՝ ապահովելով պատասխանատվություն և արդարություն հայ բնակչության համար.

Պահպանել մշակութային և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ խրախուսելով միջազգային վերահսկողությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվածությունը.

Ադրբեջանական պետությանը՝ անվերապահորեն ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ղեկավարներին։

Բանաձևն ընդունվել է միաձայն։

Ինչպես նշել եմ իմ խոսքում՝ վաղուց ժամանակն է բանաձևերից ու փաստաթղթերից անցում կատարել հստակ գործողությունների ու պատժամիջոցների, կոչ եմ արել մեր գործընկերներին այդ ուղղությամբ աշխատել իրենց երկրներում։

Իմ ելույթում ահազանգել եմ նաև Հայաստանի բանտերում ապօրինաբար պահվող քաղբանտարկյալների դեպքերի մասին։

 

Լիլիթ Բեգլարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930