Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է փակվում շուրջ 42 տարի ԱՄՆ-ում գործող հայտնի «99 cent only» խանութների ցանցը

Ապրիլ 16,2024 19:30

«99 cent only» խանութների ցանցը, որը Ամերիկայում հայտնի է որպես ամենացածր գներ ունեցող ցանցը և գործում է շուրջ 42 տարի, Կալիֆոռնիայի, Արիզոնայի, Նևադայի և Տեխասի նահանգներում կփակվի: Այս մասին հայտարարել են ցանցի սեփականատերերը:

Լուրը տխրեցրել է շատ ամերիկացիների, որոնք անհրաժեշտ ապրանքներ ձեռք էին բերում խիստ ցածր գներով: Այստեղ վաճառվում էին կենցաղային ապրանքներ, հագուստ, ծաղիկներ, անգամ սնունդ մարդկանց և կենդանիների համար: Խանութի հիմնական հաճախորդները ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներն էին:

Ապրիլի 5-ից սկսած` ցանցի խանութների բոլոր ապրանքները էլ ավելի զեղչվել են, ինչի հետևանքով մեծ հերթեր են առաջացել: Այս օրերին արդեն խանութների ցուցասրահներում դատարկություն է, ինչպես ասում են` «սրբած-տարած»:

Խանութի վերջնական փակումը տեղի կունենա հունիսի 3-ին: Խանութի սեփականատերը ցանցի փակման պատճառ նշել է ֆինանսական դժվարությունները, որոնք, ըստ նրա պայմանավորված են COVID-19-ով, գնաճով ու պահանջարկի փոփոխությամբ:

«99 cent only»-ի սեփականատերն արդեն հայտարարել է սնանկության դիմելու մասին` նշելով, որ ընկերության ակտիվների և պարտավորությունների չափը կազմում է մինչև 10 միլիարդ դոլար:

Ցանցի փակմամբ աշխատանքը կկորցնեն 371 մասնաճյուղերի 14 հազար աշխատակիցներ:

ԼՈւՍԻՆԵ Բուդաղյան

Aravot.am-ի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930