Որո՞նք են Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ կապված՝ Իրանի կարմիր գծերը: Նման հարց ուղղվեց ԻԻՀ դեսպանին՝ դեսպանությունում հրավիրված ասուլիսի ժամանակ:
«Մեր կարմիր գծերը չեն փոխվել: Ամեն անգամ հարցազրույցների ժամանակ այս հարցն ուղղում են մեզ: Եվ երբ ես Թեհրանին զեկուցում եմ, որ մեր հայ գործընկերները բազմաթիվ անգամներ այս հարցն ինձ տալիս են, դա իրենց զարմանք է պատճառում»,- ասաց Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին:
«Իրանը միշտ էլ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության վերաբերյալ դեմ է արտահայտվել: Որպես կարմիր գիծ՝ դեմ է արտահայտվել մեր երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարի մակարդակով, ինչը հնարավոր չէ անտեսել… Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը:
Մենք գտնում ենք, որ եթե սահմանի հետ կապված խնդիրներ կան, ապա դրանք պետք է լուծվեն երկխոսության, փոխադարձ ընկալման հիման վրա, ինչպես նաեւ երկրների ազգային ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելով»,-ընդգծեց դեսպան Սոբհանին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ