Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ում չեն օգտագործում «սառեցում» բառը, քանի որ այն արտացոլված չէ ՀԱՊԿ փաստաթղթերում. Գլխավոր քարտուղար

Ապրիլ 16,2024 18:40

ՀԱՊԿ-ն ուզում է, որ Հայաստանը հստակություն մտցնի կազմակերպությունում իր հետագա աշխատանքի առումով, քանի որ դա օգտակար կլինի պլանավորման հարցերում, նշել է գլխավոր քարտուղարը:

Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ, այնուամենայնիվ աշխատանքը շարունակվում է, օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով, ասել է Տասմագամբետովը news.ru–ին։

Կառույցում չեն օգտագործում «սառեցում» բառը, քանի որ այն արտացոլված չէ ՀԱՊԿ փաստաթղթերում։ Իսկ նախկին ծավալով աշխատանքի վերսկսումը կախված է բացառապես Երևանից։

Գլխավոր քարտուղարը կարծում է, որ ՀԱՊԿ – ին անդամակցելն այն արտոնությունն է, որի միջոցով խելամիտ մոտեցման դեպքում մասնակիցը հնարավորություն է ստանում լիարժեքորեն ապահովել ազգային անվտանգությունը: Հատկապես, եթե մարտահրավերներն ու սպառնալիքները հաճախ գնահատվում են որպես էքզիստենցիալ։

 

«Սպուտնիկ Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930