Ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Զ.) և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
ՀՀ Ներքին գործերի նախարարության
փրկարար ծառայություն