«Ազատություն». Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում, «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ գործի շրջանակում:
Աբրահամյանի խոսքով՝ խուզարկություն է իրականացվում նաև երևանյան բուժհաստատություններից մեկում։
Մամուլն այսօր գրել էր «Ուիգմոր» հիվանդանոցի տնօրենի աշխատասենյակում խուզարկությունների մասին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն «Ազատության»-ը վստահեցրեց՝ տեղյակ չէ, որ իր գլխավորած գերատեսչությունում խուզարկություն է ընթանում։
Կարդացեք նաև
Թե ի՞նչ քրեական գործի շրջանակներում է խուզարկություն ընթանում և արդյո՞ք իրավապահները նախարարությունից համակարգիչներ են առգրավվել, նախարարը հորդորեց հարցն ուղղել հենց Քննչական կոմիտեին։
«Ես տեղյակ չեմ, ես գտնվում էի կառավարությունում՝ նիստի էի։ Ինքս ծանոթացել եմ լրատվությունից», – ասաց նախարարը։
Ավանեսյանը նաև հերքեց, թե որևէ գործի շրջանակում վերջերս հարցաքննվել է։
Արտակ ԽՈՒԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: