Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2024 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:
Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 46․6 մլն դրամի չափով տուգանք:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին