Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով մոտ 19 հատոր պաշտպանական կողմին չի տրամադրվել

Ապրիլ 16,2024 16:03

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նիստում այսօր մեղադրյալ Մարթա Սիմոնյանի պաշտպան Սուքիասյանը միջնորդեց՝ տվյալ քրեական գործով ձեռք բերված բոլոր ապացույցները ճանաչել անթույլատրելի, քանի որ անհասկանալի է, թե ի՞նչ դրդապատճառներից ելնելով են գործի նյութերը Հակակոռուպցիոն կոմիտեից վերցվել եւ Քննչական կոմիտեին փոխանցվել: Ըստ պաշտպանի, Քննչական կոմիտեի վարչության պետի տեղակալ Տիգրան Շոխոյանն իրավասու չի եղել ընդունել սույն գործը եւ վարույթ իրականացնել, ըստ ամենայնի, պաշտպանը գտնում է, որ որոշ ապացույցներ ձեռք են բերվել պաշտոնական դիրքի չարաշահմամբ:

Ի դեպ, գործի անջատված մասով շատ փաստաթղթեր պաշտպանական կողմին չեն տրամադրվել: Միջնորդությունը մերժվեց՝ այն հիմնավորմամբ, որ Տիգրան Շոխոյանը հանձնարարություն է ստացել՝ գործն ընդունել եւ վարույթ իրականացնել:

Մանրամասները՝ տեսանյութում

Պաշտպանական կողմը վիճարկում է նաեւ գործի քննչական ենթակայության հարցը. «Եթե կա այդպիսի փաստաթուղթ՝ ինչպե՞ս է գործը մի մարմնից մյուսին փոխանցվել, թող տրամադրվի, որ մենք հասկանանք»:

Քննչական մի մարմնից մյուսը գործ փոխանցելը հատուկ ընթացակարգ է պահանջվում եւ պաշտպանական կողմը ցանկանում է հասկանալ՝ տվյալ ընթացակարգը պահպանվե՞լ է եւ ի՞նչ հիմքով է գործը փոխանցվել:

Մարթա Սիմոնյանի պաշտպաններից Բեգլարյանն էլ նկատեց, որ դատախազն իր ելույթում գործը փոխանցելու հիմքին չանդրադարձավ, ինչը հավելյալ կասկած է առաջացնում՝ թե գործի փոխանցման մոտիվացիայի, թե համապատասխան փաստաթղթի առկայության մասով: Պաշտպանը միջնորդեց, որպեսզի դատարանը համապատասխան հարցում անի դատախազությանը եւ պահանջի նախաքննության այդ պահի դրությամբ գործի նյութերը: Պաշտպան Բեգլարյանի մոտավոր հաշվարկով, գործից մոտ 19 հատոր չի տրամադրվել պաշտպանական կողմին:

Դատախազն առարկեց՝ հայտարարելով, որ կա գործի անջատված մաս, որով նախաքննություն է իրականացվում եւ այդ մասով գործի նյութերը սույն քրեական գործով անցնող անձանց վերաբերելի չեն, ուստի չի կարելի այդ նյութերը հետազոտել-հրապարակել:

Մանրամասները՝ տեսանյութում

Միջնորդությունը բավարարվեց:

Մարթա Սիմոնյանի պաշտպան Սիմոն Հարությունյանը նաեւ միջնորդեց նրա գույքի նկատմամբ կիրառված արգելանքը հանել: Քանի որ քննարկվելու էին մարդու անձնական կյանքին վերաբերվող տվյալներ, նիստը շարունակվեց դռնփակ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930