«Ես չեմ կարծում, որ ինքը (Նիկոլ Փաշինյանը-Ն. Գ. ) վրեժ է լուծում միայն Արմեն Աշոտյանից, ուղղակի Արմեն Աշոտյանը թիրախավորված է, որովհետեւ ինքը շատ ակտիվ է, իր խոսքը հատու է, իր գործողությունները շատ տեսանելի են: Ինքը (Նիկոլ Փաշինյանը-Ն. Գ. ) վրեժ է լուծում հայ ժողովրդից հայոց պետականությունից եւ դրա դրսեւորումները բազում են»,- այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանն՝ պատասխանելով դիտարկմանը՝ տեսակետ կա, որ Նիկոլ Փաշինյանը վրեժ է լուծում Արմեն Աշոտյանից:
Հիշեցնենք, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորված է արդեն 10 ամիս: Նախորդ դատական նիստում դատավոր Վահե Դոլմազյանը նրա կալանքի ժամկետը երկարաձգեց ևս երեք ամսով:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Իսկ վստա՞հ ես, որ հայ ժողովուրդը քո կարծիքի կարիքն ընդհանրապես ունի։