Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ ուղիղ եթերում հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանին երեկ դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել:
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանին միջադեպից հետո մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար եւ ձերբակալվել է:
«Քիչ առաջ տեղեկություն ստացանք ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ): Երբ այսօր երկու ընդդիմադիր պատգամավորներ այցելել են երեկ հայտնի միջադեպով ձերբակալված Սամվել Վարդանյանին: Նա տեղեկացրել էր, որ երեկ ՁՊՎ գնալու ճանապարհին մեքենան վարողները կանգնեցրել են, դուրս են եկել իբրեւ բնական կարիքները հոգալու եւ մի քանի դիմակավորված անձ անմիջապես իրեն դուրս են հանել մեքենայից ու դաժան ծեծի ենթարկել: Այդ թվում սպառնալիքներ եւ այլն, այս պահին չեմ շարունակում:
Պահանջում եմ մեքենայի շարժը տեսախցիկներով ֆիքսել, տեսագրությունները պետք է դառնան քրեական գործի մաս:
Կարդացեք նաև
Սամվելի վրա կան որոշ մարմնական վնասվածքների հետքեր, նաեւ հագուստի մասով հետքեր: Սա իշխանությունների կողմից արդեն բանդաներ ձեւավորած լինելու մասին է հայկական արժեքներ պաշտպանող մարդկանց նկատմամբ»,- ասաց իրավապաշտպանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարում՝ Սամվել Վարդանյանը եւ Ռուբեն Մելիքյանը. արխիվային