Ս. թ. ապրիլի 4-6-ը Մյունստերի համալսարանում (Գերմանիա) կայացավ «Պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանությունը և հասանելիությունը» խորագրով գիտաժողովը։ Գիտաժողովը ներառում էր պատերազմի ժամանակ ժառանգության հետ առնչվող փիլիսոփայական և բարոյական խնդիրները։
Քննարկման հատուկ թեմա էր հայ-ադրբեջանական և ռուս-ուկրաինական կոնֆլիկտների ընթացքում մշակութային ժառանգության պաշտպանությունը։
Մեկ առանձին բաժին նվիրված էր հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, որտեղ զեկուցումներով ներկայացան Համլետ Պետրոսյանը՝ «Պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության հիմնախնդիրները. monumentwatch.org ակադեմիական հարթակի փորձը», «Մշակութային ժառանգության թվայնացումը և Ջուղայի խաչքարերի ֆենոմենը» և Անուշ Սաֆարյանը՝ «Սահմանը, նշանը և հուշարձանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում»։
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակ