Իրավապահներն այս պահին ՀՀ առողջապահության նախարարությունում են, ՔԿ-ն՝ ԱԱԾ-ի հետ համատեղ խուզարկություններ են իրականացում։ ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին խուզարկություններ իրականացնելու հանգամանքը։
«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ»,- նշեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ մանրամասների մասին, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ի․ Ս․
Կարդացեք նաև