Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 16,2024 12:38
zinvor

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Կառավարության վերջին որոշումներից մեկով նախատեսվում է ՆԳՆ ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող զինծառայողների համար 20.000-ական դրամի փոխարեն սահմանել 70․000-ական դրամ ամսական հավելում։

Ինքս տարբեր առիթներով` հրապարակային և գրավոր (փակ) տեքստով, առաջարկել եմ զինծառայողների, առաջին հերթին դիրքապահ անձնակազմի աշխատավարձը` բազային կամ հավելավճարային ձևով բարձրացնել, տվել դրա բոլոր հիմնավորումները, սակայն ի պատասխան, մշտապես նշել են, որ այդ բարձրացումը կառավարությունը պատկերացնում է ատեստացիայի համակարգի միջոցով:

Այս 2-3 տարվա ընթացքում քննիչներից, դատախազներից մինչև ոստիկանություն, շատ դեպքերում շրջանցվել է ատեստացիայի տրամաբանությունը և տարբեր ձևերով աշխատավարձ (հավելավճար, պարգևավճար և այլն) է բարձրացվել ու միայն զինծառայողների դեպքում է, որ ատեստացիան «երկաթյա սկզբունք» է դարձել:

Ինձ մշտապես պատասխանում են, որ առանց որակական ցուցանիշների անհրաժեշտ մակարդակի, գումարի բարձրացումը նպատակահարմար չեն համարում, սակայն ոստիկանության կամ մյուս համակարգերի դեպքում, կարծես, այդ առաջնահերթությունը չի գործում կամ մասամբ է աշխատում:

Վերջին շրջանում, իմ բազմաթիվ ահազանգերից ու հիմնավոր առաջարկներից հետո ՊՆ-ից հայտնեցին, որ մարտական հերթապահության գումարների հարցը քննարկվում է, սակայն իշխանությունը բանակը երրորդ պլան են մղել և զինծառայողների հետ կապված հարցը թողել վերջում:

Առանձին ոստիկանները, ովքեր տարբեր իրավիճակներում ապօրինություններով, խուլիգանություններով կամ բռնությամբ են աչքի ընկել մի կողմ (օրենքի առաջ պետք է պատասխան տան), ես դեմ չեմ, որ ոստիկանությունում ևս բարձրացումներ լինեն, սակայն զինված ուժերում բարձրացումները պետք է անհամեմատ բարձր լինեն:

Բոլորը խոսում են հնարավոր պատերազմից, արտաքին վտանգներից, սակայն թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունք լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում:

Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930