ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով «Freedom House»-ի վերջին զեկույցին, ասել է. «Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե ոչ»:
«ՉԻ». Վաու՜: ժրել են տղաները:
Ձեզ սա ինչ-որ բան չի՞ հիշեցնում: Մի հատ մեջբերում անենք. «Եվրախորհուրդը դուք մի դիտեք որպես նախկին պոլիտբյուրո»: Հիշեցի՞ք, Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել դեռևս 2004 թվականի մայիսին՝ այդպես արձագանքելով ԵԽ-ի զեկույցին:
Հիմա սրանք են, հայտարարում են, թե «Freedom House»-ը Պոլիտբյուրո չի:
Կարդացեք նաև
Ընդ որում, երբ իրենց պետք է, ամեն ծակից միջազգային կառույցների գնահատականներից են խոսում:
«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ միջազգային ինդեքսների համաձայն՝ Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը»: Սա Նիկոլ Փաշինյանն է հայտարարել դեռ 2020-ի հունվարին: Չի ասել, որ միջազգային ինդեքսներն իրենց համար «ասնավանի» չեն:
Իսկ հիմա հայտարարում են, որ միջազգային կառույցների գնահատականների վրա թքած ունեն:
Որ ասում են՝ իշխանությունը այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը՝ այլասերում է բացարձակապես, ըհը, տեսեք:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: