Եթե Իրանի իշխանություններն առաջնորդվեին Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, երբեք չէին ձեռնարկի Իսրայելի վրա հարձակումը:
Եթե Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյան լիներ, կհավաքեր իր թիմին, կասեր` եթե մենք հիմա որեւէ քայլ անենք, այս հզոր միավորը լեգիտիմ իրավունք կստանա մեզ վրա հարձակվելու:
Կասեր` մենք ոչ մի շանս չունենք մեզնից հզոր այս համաշխարհային համագործակցության դեմ պայքարելու:
Ուրեմն, եկեք լռենք, հաշտվենք մեր վիճակի հետ, աչք փակենք Դամասկոսում մեր հյուպատոսարանի նկատմամբ տեղի ունեցած հարձակման փաստի վրա եւ ենթարկվենք արեւմտյան գերտերությունների պահանջներին: Այս խեղճ ու ողորմելի պահվածքն է որդեգրել Հայաստանի իշխանությունը: Մինչդեռ պայքարն ու դիմադրությունը ոչ մի կապ չունեն ուժի, ռեսուրսի, հզորության հետ: Եթե կապ ունենային ո՛չ պաղեստինյան երկարամյա պայքարը կլիներ` Գազայի արյունալի պատերազմով, ո՛չ ռուս-ուկրաինական պատերազմը կլիներ: Բոլոր մեծ տերությունները կգրավեին-կոչնչացնեին իրենց հարեւան փոքրերին, եւ աշխարհում կմնային հազիվ մի տասնյակի չափ գերտերություններ:
Կարդացեք նաև
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: