Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը։
«Մինչ Ադրբեջանը Ստեփանակերտում իրականացնում էր իր «վերջնական մաքրումը», շարունակելով ջնջել հայկական ժառանգության և ինքնության հետքերն Արցախում, նա Միջազգային դատարանի առջև հայտարարում է, թե «առաջարկել է նպաստել հակամարտության հետևանքով տեղահանված բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձին, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց տները»»,- նշվում է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ:
While #Azerbaijan conducted "the final cleaning" in Stepanakert, continuing to obliterate the traces of the Armenian heritage and identity in Artsakh, it states at the #ICJ that they had "offered to facilitate the return of all refugees and internally displaced persons displaced…
— Lemkin Institute for Genocide Prevention (@LemkinInstitute) April 15, 2024