16.09.2019թ․, մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց «Նոր Հայաստանի» մասին:
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լ/վրկ ջրաքանակ:
Իրականում, սակայն, Արարատյան դաշտում այժմ առկա են շուրջ 1000 տիրազուրկ հորեր, որոնց միջոցով Հայաստանից ջուրը հոսում է Թուրքիա։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը խորհրդային հորերը կոնսերվացնելու փոխարեն ձկնաբույծների մասով է խնայողություն անում՝ նրանց պահանջելով անցնել փակ շրջանառու համակարգի։ Ձկնաբույծներն արդեն մի քանի բողոքի ակցիաներ են արել, սակայն՝ ապարդյուն։ Տնտեսավարողները պնդում են, որ այսպիսով իրենց գործունեությունը կդառնա անհնար»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։