ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» եթերում հայտնել է, որ վարչապետը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը: «Եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել», ասել է Քոչարյանը:
«ՉԻ». Բայց ասեք, որ Փաշինյանն ինչին կպնում է, չորանում, վերանում է: Կպավ Արցախի գործին, թե բա՝ Արցախը Հայաստան է ու վերջ, Արցախը չորացավ:
Սրա վերջն այն է լինելու, որ Ցեղասպանության հարցը փակվելու է: Հավիտեանս հավիտյան:
Համ էլ զբաղվելու գործ են գտել. դե, միլիոնուկես հայի անուն պիտի վերհանեն, մինչև 2050 թիվը երբ հարցնես, թե ինչով եք զբաղված, ասելու են՝ արխիվներն ենք վերհանում, արդեն 487 941 մարդու անուն ենք գտել, բա կարո՞ղ է գիտեք՝ հավայի նստած ենք մեր աթոռներին: Վերջին 3000 տարում առաջին անգամ Ցեղասպանության զոհերի անունները հատ-հատ հանելու ենք, կոխենք մարդկության աչքը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: