Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց վրա թքող ու անպատիժ մնացող անձնավորությունն է խուլիգանության ու օրենքի մասին խոսում, բա սա անեկդոտ չի. «ՉԻ»

Ապրիլ 16,2024 08:30

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է: Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:

«ՉԻ». Սա գիտե՞ք՝ ինչի նման է. ոնց որ ԻԳԻԼ-ը դատապարտի Մոսկվայի «Կրոկուս Սիթիում» տեղի ունեցած ահաբեկչությունը, ու դեռ մի բան էլ հայտարարի, որ ահաբեկիչները պետք է խիստ պատժվեն:

Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպն իսկապես անթույլատրելի էր ու տհաճ, բայց որ մարդկանց վրա թքող ու անպատիժ մնացող անձնավորությունն է խուլիգանության ու օրենքի մասին խոսում, բա սա անեկդոտ չի՞:

Իմիջիայլոց, Ալեն Սիմոնյանն իր արարքը բացատրում էր նրանով, որ դա էմոցիոնալ պոռթկում էր, պահի տակ չի կարողացել զսպել էմոցիաները, կոպիտ ասած՝ աֆեկտի տակ է եղել:

Հիմա որ Հակոբ Ասլանյանին վիրավորած անձը հայտարարի, թե էմոցիոնալ պոռթկում է ունեցել, աֆեկտի տակ է եղել, պիտի բաց թողնեք, չէ՞, որովհետև դա խուլիգանությունն արդարացնող հանգամանք է:

Լուր-մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Վերնագրի ներքևի լուսանկարը գլուխգործոց է։ Օդում կախված լուրերի համաձայն – ուղտերի թքելու հատկանիշը և նրանց անապատային մտածելակերպը սերտորեն փոխկապակցված են։ Հետևությունները թողնում եմ ուղտանմանների ինքնավերլուծությանը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930