Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Չախալյանը բերման է ենթարկվել Stop Nikol գրառմամբ գրաֆիտի անելու համար. ՔԻՀԿ

Ապրիլ 15,2024 23:55

Ապրիլի 14-15-ի գիշերը քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը բերման է ենթարկվել Stop Nikol գրառմամբ գրաֆիտի անելու համար (տեսանյութը

Ըստ տեսանյութի՝ բերման ենթարկելուց առաջ նոր պարեկային ծառայության ներկայացուցիչը ակցիան գնահատում է «քաղաքական» և հարցնում, թե արդյո՞ք ակցիայի մասին իրազեկել կամ տեղեկացրել են որևէ պետական մարմնի։  Շարունակելով, պարեկը հայտնում է․ «Գրառում եք արել ու իմ կարծիքով սրա համար պետք է մոտենանք բաժին»։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ուսումնասիրելու է այս դեպքը և հետագա զարգացումները։

Միաժամանակ հարկ ենք համարում հիշեցնել․

1․ Մինչև 100 մասնակից ունեցող հավաքների պարագայում որևէ մարմնի իրազեկելու կամ տեղեկացնելու պարտավորություն գոյություն չունի (տե՛ս Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը)

  1. «Քաղաքական գրաֆիտին» գտնվում է արտահայտման ազատության տիրույթում (տե՛ս Իբրահիմովն ու Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի, 2020 թ․, ՄԻԵԴ (63571/16), 167-րդ պարբերություն)։

 

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն – ՔԻՀԿ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930