Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ որտե՞ղ է անցնում Հայաստանի սահմանը. Եթե չենք կարող հստակ ցույց տալ, իրավաքաղաքական առումով հիմնավորել ու ստանալ այդ սահմանը, դա նշանակում է ոչնչացնում ենք Հայաստանը. Փաշինյան

Ապրիլ 15,2024 22:22

«Հայաստանները բաժանել են կայսրությունների սահմաններով: Մենք պետք է հասկանանք որ խոսքը ուրիշների ստեղծած պետությունների մասին է, սոցիալ-հոգեբանությունը հենց դրա մեջ է, որ իրականությունը ոչ թե մեր ստեղծած պետության դիրքից ենք ընկալում, այլ՝ ուրիշների ստեղծած պետության: Մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ ընդհանրապես, մենք դեր չենք ունեցել էդտեղ, կայսրությունները իրար հետ կռվել են, իրար հետ բարիշել են, ասել են` գիծը ստեղով քաշվում է, նրանք չեն էլ նկատել, որ էդ ոտքի տակ Հայաստան կա: Էդ մենք ենք ասում կոշիկից էս կողմ էս Հայաստանն ա, կոշիկից էն կողմ էն Հայաստանն է: Մենք ընկնում ենք կոշիկի էս ու էն կողմը, կայսրության սապոգի հետ ա մեր հարաբերությունը, մեր հետ չունենք հարաբերություն: Երբ ընկալում ես քեզ կայսրության սահմանի բերումով, ընկալում ես, որ սահման չունես, պետություն չես ու չես կարող ունենալ…

Խորհրդային Միության փլուզումից հետո մեր ուղենիշը շարունակում է մնալ կայսրության սապոգը, էստեղ է ֆունդամենտալ խնդիրը: Սա նշանակում է, որ այն, ինչ անվանում ենք ազգային գիտակցություն, կապ չունի մեզ հետ: Որովհետեւ այն, ինչ անվանում են ազգային գիտակցություն, դա վերաբերմունք ու ընկալում է, սնվում է կայսրության սապոգից, որովհետեւ եթե չլինի կայսրությանն սապոգը, այդ գիտակցությունը չի լինի:

Իսկ որտեղ է անցնում Հայաստանի սահմանը: Եթե չենք կարող հստակ ցույց տալ ու իրավաքաղաքական առումով հիմնավորել ու ստանալ այդ սահմանը, դա նշանակում է ոչնչացնում ենք Հայաստանը, էստեղ է ամբողջ խնդիրը: Նույնն էլ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված, երբ որ մեր սուվերեն սահմանից դուրս ենք գալիս, ուրիշներին ենք հրավիրում մեր սուվերեն սահմանից ներս»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ժողովրդավարության դպրոցում «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» վերնագրով դասախոսության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930