«90-ականների սկզբից խոսում ենք արտագաղթի մասին: Մենք հարցը դիտարկել ենք քաղաքական, տնտեսական, անվտանգային, բայց սոցիալ-հոգեբանական տեսանկյունից ոչ մի անգամ չենք քննարկել: Բայց արտագաղթի հետ ուղիղ կապ ունի էդ, եթե քո ինքնագիտակցության մեծ մասը կորուսյալ հայրենիքն է, այն տեղը, որտեղ ապրում ես, հայրենիք չէ: Երբ որ սոցիալ-հոգեբանական մակարդակում հանրությունը հայրենիքի փնտրտուքի մեջ է, դու ասում ես շատ լավ, ես էլ եմ գնում հայրենիք փնտրելու ՌԴ-ում, Ֆրանսիայում, Լոս Անջելեսում:
Զանգվածային արտագաղթը, որը ՀՀ հիմնադրման առաջին օրվանից է, հա ասել ենք հոսանք չի եղել, էս չի եղել, էն չի եղել, դրա համար էլ գնացել ենք: Բայց սկսենք նրանից՝ ինչո՞ւ բոլորը չեն գնացել: Եթե գնացել են, նշանակում, որ հայրենիքը չեն սիրել, պարզապես ովքեր մնացել են, հայրենիք փնտրելու իրենց մեթոդն են ունեցել, իսկ գնացողները հայրենիք փնտրելու իրենց մեթոդներն են ունեցել: Բա լավ, շատ կարեւոր հարց է՝ ե՞րբ կավարտվի հայրենիքի փնտրտուքը: Երբ որ դու հասկանաս, որ տուն ես հասել: Էս է քո հայրենիքը, էլ փնտրելու կարիք չկա, այս հայրենիքը պարզապես դարձնես այնպիսին, ինչպիսին երազում ես »,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ժողովրդավարության դպրոցում «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» վերնագրով դասախոսության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, 1915 թվականից հետո հանդարտվելու հնարավորություն չենք ունեցել, սկզբում էնքան են ճնշել, որ սեղմվել է, հետո բացվել է ու մեր գիտակցության ամբողջ տարածքը զբաղեցրել է, մեր հոգեբանության մեջ տեղ չի մնացել նոր հանգամանքներ ներմուծելու համար. «Ամեն ինչ ընկալում ենք միայն այդ տեսակետից»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ