Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մասնակցում են այսօր Սերբիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը, որը չունի օլիմպիական վարկանիշային կարգավիճակ: Մրցաշարը կշարունակվի մինչեւ ապրիլի 29-ը:
Տղամարդկանց ընտրանքում են. 48 կգ՝ Բարեղամ Հարությունյան, 51 կգ՝ Ռուդիկ Գարբոյան, 54 կգ՝ Դավիթ Եգորյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 60 կգ՝ Արթուր Սահակյան, 63,5 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան, 67 կգ՝ Արարատ Հարությունյան, 71 կգ՝ Գուրգեն Մադոյան, 75 կգ՝ Վախթանգ Հարությունյան, 80 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան. 86 կգ՝ Համլետ Հարությունյան, 92 կգ՝ Նարեկ Մանասյան, +92 կգ՝ Դավիթ Չալոյան:
Կանանց հավաքականի կազմում ընդգրկվել են. 48 կգ քաշային Լուսինե Գեւորգյանը, 50 կգ Անուշ Գրիգորյանը, 54 կգ Լիլիթ Դալլաքյանը, 60 կգ Էլիդա Քոչարյանը, 63 կգ Սոնա Հարությունյանը եւ 70 կգ Անի Հովսեփյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ