Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանություն» ու «Մեծ եղեռն» եզրույթները հավասարազոր չեն. CivilNetCheck

Ապրիլ 15,2024 17:58

CivilNetCheck. «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում դիտարկում է արել, թե որևէ տարբերություն չկա «ցեղասպանություն» և «Մեծ Եղեռն» եզրույթների միջև։

🔴 Այս պնդումը, սակայն, տարակուսելի է և հակասում է Հայաստանի և համայն հայության՝ վերջին տասնամյակներում վարած քաղաքականությանն ու ջանքերին։

💬 Պարզաբանման համար #CivilNetCheck-ը դիմեց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանին։ Նրա մեկնաբանությունը՝ ստորև․

Մեծ Եղեռնը նկարագրողական անվանում է, որը հայ ժողովուրդը տվել է հայոց պատմության ամենամեծ ողբերգությանը։

❗❗Ցեղասպանությունը՝ Genocide-ը, իրավական տերմին է, հանցագործության կոդիֆիկացված անվանում («Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիա՝ ընդունված ՄԱԿ-ի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին), որն ունի իրավական հետևանքներ:

📌 Տարիներ շարունակ ԱՄՆ նախագահները ապրիլի 24-ի իրենց ելույթներում խուսափում էին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ դիմելով «Մեծ եղեռն» ձևակերպմանը։ Եվ միայն 2021-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձում երկու անգամ օգտագործեց այդ եզրույթը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930