Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվել են մի քանի ներքին փորձարկումներ մի քանի զինատեսակի եւ մի քանի կառավարման համակարգերի գծով․ դրանք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվել ՀՀ ԶՈՒ-ում։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ դրանք ի՞նչ զինատեսակներ են, հարձակողակա՞ն, թե՞ այլ, նախարարն ասաց, որ մանրամասներ, թե ինչ զինատեսակ է եւ ինչ ծավալի է արտադրությունը, չի կարող ասել, գաղտնի տեղեկատվություն է։
Նա միայն ասաց, որ զինատեսակի բոլոր այն փորձարկումները, որոնք դրական արդյունքներ են ցույց տալիս, գնում են սերիական արտադրության, իսկ բոլոր այն փորձարկումները, որտեղ որոշակի խոչընդոտներ ու դժվարություններ են առաջանում, դրանք նորից մշակման են գնում։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ