Պետություն-մասնավոր հատված համագործակցության հերթական խոշոր նախագիծն ունի նոր հասցե՝ ք.Երևան, Հրաչյա Աճառյան 53:
Գործադիրը ապրիլի 12-ի հերթական նիստում հավանության արժանացրեց «ՄԼ Մայնինգ» ընկերության հերթական խոշոր քաղաքաշինական ծրագիրը։
ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիրում մոտ 1 000 հանրային ծառայողներ հնարավորություն կունենան բնակարան ունենալու։
Բնակարանի 1 քառակուսի մետրի գինը ներքին հարդարմամբ կկազմի 448 000 դրամ, իսկ առանց ներքին հարդարման՝ 398 000 դրամ։ Ավտոկայանատեղիի արժեք է ֆիքսվել 4,4 մլն դրամը։
Ծրագրին չեն կարող մասնակցել այն հանրային ծառայողները, որոնք Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/1, N 6/2, N 6, N 4, N 4/3, N 19/8, Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեներում կառուցված համալիրներում անշարժ գույքերի վերաբերյալ պայմանագրեր են կնքել, ինչպես նաև Առնո Բաբաջանյան փողոցի N 42/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրում բնակարանի ձեռք բերման իրավունք են ստացել։
2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքի հանրային ծառայող անդամները ծրագրում կներգրավվեն առանց վիճակահանության։
«Ավան Թաուերս» միկրոշրջանը համալրված է ապագա բնակիչների համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Համալիրի բնակարաններն ունեն վիտրաժային ֆասադներ և ալյումինե պատուհաններ, առկա է 2-ական բարձրակարգ վերելակ յուրաքանչյուր շքամուտքում, 3-4 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի, խաղահրապարակներ՝ նախատեսված մանկական խաղերի, ֆուտբոլի, վոլեյբոլի, թենիսի համար, սուպերմարկետներ, գեղեցկության սրահներ, առաջին անհրաժեշտության կենտրոններ: Բնակարան գնելու համար գործում է եկամտային հարկի վերադարձի արտոնությունը: Այս նախագիծը առաջընթացի և ստեղծագործ մոտեցման խորհրդանիշ է Հայաստանի ճարտարապետության մեջ՝ միավորելով Biotech, Minimalism, Neo Futurism ոճերը:
«ՄԼ Մայնինգ» ընկերությունն առաջատար դիրք է գրավում ոչ միայն հանքարդյունաբերության և շինարարական նյութերի արտադրության, այլև կառուցապատման ոլորտում: Բոլոր նախագծերին կարող եք ծանոթանալ www.mlmining.am կայքէջում։