Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՏԱ նախարար․ ՀՀ ՊՆ-ն 122 միլիարդի պատվեր է տվել ռազմարդյունաբերական համալիրում ներգրավված ընկերություններին

Ապրիլ 15,2024 17:08

Գործող 25 կազմակերպություն պաշտպանության նախարարությունից ունի պատվեր՝ եռամյա պայմանագրով, ակնկալվում է, որ տարեվերջին այդ ընկերությունների թիվը կհասնի 29-ի։ Այդ մասին այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն՝ անդրադառնալով ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքներին։

Նրա խոսքով՝ այս պահին կա 46 պայմանագիր, որոնք արդեն կնքված են․ «Այս պահին պաշտպանության նախարարությունը 122 միլիարդ դրամի պատվեր է տվել։ Այս տարվա կտրվածքով ակնկալում ենք, որ պատվերների ընդհանուր գումարը կկազմի 191 միլիարդ դրամ։ Սրանք մեր կանխատեսումներն են»։

Նա պարզաբանեց, որ ռազմարդյունաբերության կոմիտեն ունի ռազմաարդյունաբերական գործունեություն ծավալող ընկերություններ, որտեղ կառավարությունը հիմնական բաժնետեր է։

Կոմիտեի հիմնական առաքելությունը, ըստ նախարարի, ստեղծել համապատասխան միջավայր, որը գրավիչ կլինի ոլորտի խաղացողների համար՝ գիտական եւ բիզնես շրջանակների համար։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930