Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը ապրիլի 8-14-ը. (2024թ․)
☑️ Սևանա լճի մակարդակը ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.28 մ (14.04.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 11սմ-ով։
☑️ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 10.782մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից ապրիլի 14-ը ներառյալ՝ 37.010մլն. մ³:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Կարդացեք նաև