Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 56-ամյա Հովհաննես Շահինյանը և հայտնել, որ Երզնկյան փողոցի 4-րդ շենքում գողություն է կատարվել:
Տեղում Հ. Շահինյանը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը իր ծանոթ Հայկ Բաղդասարյանը նշված շենքի բնակարաններից մեկից գողացել է 4 հատ համակարգիչ և 2 հատ բազմոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Շահինյանը Արաբկիրի նախկին թաղապետն է, իսկ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հ. Բաղդասարյանին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: