Լրահոս
Օրվա լրահոսը

«Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում

Ապրիլ 15,2024 15:32

 Աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ առաջիկայում Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր զարգացումներ են սպասվում, առավել ևս, որ Հայաստանի գործող իշխանություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դժվարությամբ է հաջողվում զսպել հանրային բողոքը, և միակ պատճառը, որ գործող իշխանությունները դեռևս շարունակում են գտնվել իշխանության ղեկին, ընդդիմություն անմիաբանությունն է, նաև համապատասխան կարողությամբ ուժերի բացակայությունը։

Տևական ժամանակ Հայաստանի գործող իշխանությունները փորձում էին առաջ մղել թե՛ նոր Սահմանադրություն փոխելու և թե՛ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման։ Մասնավորապես, կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, Փաշինյանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը, սակայն դրա համար հարկավոր է որ Սահմանադրության փոփոխությունն ու արտահերթ ընտրությունները լինեն միաժամանակ, քանի որ բարդ է լինելու հանրությանը հանել տներից և տանել Սահմանադրական հանրաքվեի, իսկ այդ դեպքում հանրաքվեն կձախողվեր, քանի որ դրա ընդունման համար անհրաժեշտ է առնվազն ընտրողների 50+1 %-ի մասնակցությունը։

Վերջին զարգացումները վկայում են, որ Փաշինյանն արդեն չի ցանկանում գնալ նաև սահմանադրական փոփոխությունների և մտադիր է առնվազն մինչև հերթական խորհրդարանական ընտրություններ ձգձգել իր պաշտոնավարումը, մինչ այդ ընդդիմադիր ուժերին հնարավորինս լուրջ հարված հասցնելով, ինչպես և սեփական արևմտամետ դաշինք ստեղծելով, որին էլ իրենց հետ քարշ կտան խորհրդարան՝ առնվազն իշխանությունը կիսելու նպատակով, իսկ եթե հաջողվի, նաև վարչական, ոստիկանական և ֆինանսական միջոցներով կրկին զավթել մեծամասնությունը, սեփական արևմտամետ դաշինքն էլ ներկայացնել որպես ընդդիմադիր։ Այս զարգացումը չափազանց իրատեսական է թվում՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հրաժարվել ամեն ինչից, բայց ոչ սեփական իշխանությունից ու աթոռից, իսկ որ նա հրաշալի է զգում իրեն սպառնացող վտանգները, կարծես որևէ մեկը չի էլ հերքում։ Ինչևէ, Փաշինյանի այս ցանկությունները հակասում են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի կենսական շահերին, ուստի հարկավոր է օր առաջ ազատվել նրա ներկայությունից, իսկ դրա համար կարող, հնարավորություններ ունեցող և իսկապես գաղափարական ազգային ուժեր են հարկավոր։ Առնվազն մեկ քաղաքական ուժ ունի աճի և Փաշինյանին իրական մրցակցություն բերելու պոտենցիալ։

«Համահայկական ճակատ» կուսակցությունը, որը տակավին վերջերս է ստեղծվել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գլխավորությամբ, արդեն իսկ կարողացել է իր շուրջը բավական լուրջ զանգվածներ հավաքել և զարմանալի չէ, որ գործող իշխանությունները հենց Արշակ Կարապետյանին են թիրախավորում, այդ թվում՝ իրենց կերակրատաշտից օգտվող տարբեր քաղաքագետների աջակցությամբ։ Կուսակցությունը հնարավորություն ունի շատ արագ լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում, փորձելու համախմբել հանրությանը։

Այս պայմաններում, սակայն, փաստ է, որ ականատես ենք լինելու նաև դիմադրության այսպես կոչված փսևդոընդդիմադիրների, կամ էլ անգամ իրենց տիտղոսային ընդդիմություն հռչակած քաղաքական ուժերի կողմից, որոնց համար իդեալական պայմաններ են ստեղծվել. մի կողմից համագործակցում են Փաշինյանի հետ և օգտվում պետական գանձարանից, մյուս կողմից՝ կիսաընդդիմադիր ելույթներով շեղում են հանրության ուշադրությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930