Ռուսաստանի Դաշնությունը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը։ Գործընթացը մեկնարկել էր դեռ 2018 թվականից․ այդ ժամանակ ներկայացված փաթեթի մի մասն ուժի մեջ է մտել՝ պարտադիր բուժզննում, մատնահետքերի հանձնում եւ այլն։ Սակայն վերջերս «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ողբերգությունից հետո ՌԴ-ում միգրացիոն քաղաքականության խստացումների մասին առաջարկությունների հերթական փաթեթն է ներկայացվել ՌԴ կառավարությանը։
Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում կայացած ասուլիսում այդ մասին մանրամասներ ներկայացրեց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
Այժմ ՌԴ կառավարությունում քննարկվող փոփոխություններից է ՌԴ-ում գտնվելու ժամանակի կրճատումը։ ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիները, տարվա ընթացքում ՌԴ-ում 365 օրվա ընթացքում կարող են գտնվել 90 օր։ Գործող կարգով, կես տարվա՝ 180 օրվա ընթացքում, անձը կարող էր գտնվել 90 օր՝ բնակության հասցեով հաշվառման կանգնելով։
Խստացումներ են նախատեսվում ՌԴ-ի հետ վիզային ռեժիմում գտնվող երկրների քաղաքացիների համար էլ։ Որոշ խստացումներ հնարավոր է նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներ համար։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթևիկ Բեժանյանի փոխանցմամբ, 2022-23 թվականներին Հայաստանից դեպի ՌԴ միգրանտների թիվը էականորեն նվազել է։ Հայաստանից ՌԴ մեկնողները հիմնականում աշխատանքային միգրանտներ են։ Ըստ բանախոսի, հիմնական խնդիրը շարունակում է մնալ միգրացիոն հաշվառումը․ մեկնողները հաշվառվում են մեկ հասցեով, բնակվում են այլ հասցեում, ինչն էլ մուտքի արգելքի խնդիր է առաջացնում։ Այս համատեքստում, նախկինում հաշվառման հետ կապված խնդիրները 3-5 տարով մուտքի արգելքի պատճառ են դարձել։ Նաեւ 2022 թվականից ՌԴ-ում գործում է 30-օրյա ժամկետում պարտադիր բուժզննում անցնելու կարգը եւ մատնահետքի պարտադիր ամրագրումը, ինչը նույնպես չիմացության պատճառով, մարդկանց մուտքի արգելքի պատճառ է դարձել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ