«Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Քոչարյան Անդոն ասումա. «Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք»։
Սա ասում է մեկը, ում քաղաքական ուժի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ժամանակ 5000 տղու զոհեց, բայց մինչև էսօր ոչ հստակ թիվ է հրապարակում, ոչ՝ անուն ազգանուն։ Դուք սկի մինչև էսօր Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հստակ թիվ ու անուն չգիտեք։
Սա ասում է մեկը, ում ղեկավարած քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը պարզել է ապրիլյանի շուրջ հյուսված բոլոր միֆերը, բայց որպեսզի քաղաքական դիվիդենտները չզրոյանան, մինչև էսօր, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, էդ հանձնաժողովի եզրակացությունը չի հրապարակել։
Կարդացեք նաև
Անդո, «Նախկինները» ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում գտել ու բացահայտել են ցեղասպանության բոլոր անմեղ զոհերի ժառանգներին, Սփյուռքը վկա, իսկ քո՝ դավաճանների պակաս չունեցող քաղաքական թիմը sms-ով փող աշխատելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատերին «հանգանակություն» կատարած կենդանի մարդկանց անուններն էր գրում, տարատեսակ լազերային շոուներով։
Ի դեպ, ըստ օդում կախված լուրերի, Ծիծեռնակաբերդի տարածքը «բարեկարգելու են», որպեսզի այս տարի ապրիլի 24-ին մուտքը փակ լինի այցելուների համար։ Համապատասխան քաղաքաշինական փաստաթուղթը արդեն մուտքագրվել է։