Լրահոս
Օրվա լրահոսը

Չկատարելով դատարանների՝ ուժի մեջ մտած որոշումները՝ կառուցապատողը շինարարական աշխատանքներ է իրականացնում. «Օրրան»

Ապրիլ 15,2024 12:39

ՀՀ վարչական դատարանի 03․01․2024թ-ի և ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 05․01․2024թ․ որոշումների հիման վրա  համապատասխանաբար՝ կասեցվել է  վարչական ակտի /շինարարության թույլտվության/ կատարումը և կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելվել է կառուցապատող՝ Արգամ Հովհաննիսյանին  ք․ Երևան, Եկմալյան 6/3 հասցեում կատարելու հասարակական օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներ։

Այսօրվա՝ 15․04․2024թ․ դրությամբ նշված դատական ակտերը երկուսն էլ ուժի մեջ են և հարուցված են կատարողական վարույթներ, մինչդեռ կառուցապատողը իրականացնում է շինարարական աշխատանքներ, անտեսելով ՀՀ օրենսդրության պահանջները և չկատարելով դատարանների որոշումները, ինչը քրեորեն պատժելի արարք է։

Ցանկանում ենք պատկան մարմինների՝ ՀՀ հարկադիր կատարման ծառայության, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել այս հանգամանքին՝ միջոցներ ձեռնարկելու օրենսդրության պահանջի՝  դատական ակտի կատարումը ապահովելու և իրավախախտում կատարած անձին /անձանց/ պատասխանատվության ենթարկելու համար։

Օրրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930