Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում մի համաձայնագրի շուրջ, որի շրջանակում նախատեսվում է ապօրինի ներգաղթյալների ժամանակավոր տեղափոխում այդ երկրներ: Այս մասին Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի արտահոսած փաստաթղթերից տեղեկացել է բրիտանական The Times պարբերականը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան արդեն 18 ամիս փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել ապօրինի ներգաղթյալներին։
Ըստ փաստաթղթի՝ ապօրինի ներգաղթյալները պետք է այդ երկրներում տեղակայվեն, քանի դեռ բրիտանական իշխանությունները կքննարկեն ապաստանի տրամադրման վերաբերյալ նրանց հայցերը:
Լոնդոնն ակնկալում է այս չորս երկրի հետ կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի համարժեքը։
Նշվում է, որ Հայաստանն ակնկալում է այս գործարքից առնվազն 290 միլիոն ֆունտ ստեռլինգ ստանալ:
Կարդացեք նաև