Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանչիսկոս Պապ․ «Հերիք է պատերազմը, հերիք են յարձակումները, հերիք է բռնութիւնը»․ Vatican News

Ապրիլ 14,2024 19:36

Կիրակի, 14 ապրիլի կէսօրին առաքելական պալատի իր գրասենեակի պատուհանէն արտասանած Մարեմեան աղօթքի աւարտին Ֆրանչիսկոս Պապը ողջունելով այս առիթով հրապարակ ժամանած ուխտաւորները նախ նշեց` թէ ինք «աղօթքով ու մտահոգութեամբ, ու նաեւ ցաւով» կը հետեւի վերջին ժամերուն հասած լուրերուն, հայող Իսրայէլի մէջ կացութեան վատթարացումին, ի տես Իրանի յարձակումին։

«Սրտագին կոչ կ՛ուղղեմ դադարեցնելու ցանկացած գործողութիւն, որ կարող է խթանել բռնութեան պարոյր մը՝ Մերձաւոր Արևելքը աւելի մեծ պատերազմական հակամարտութեան մէջ ներքաշելու վտանգով» ըսաւ Սրբազան Պապը հաստատելով որ «ոչ մէկը պէտք սպառնայ միւսի գոյութեան։ Բոլոր Պետութիւնները թող կողմ ըլլան խաղաղութեան եւ օգնեն իսրայէլացիներուն ու պաղեստինցիներուն ապրելու երկու Պետութիւններու մէջ, մէկը միւսի կողքին, ապահովութեամբ։ Ասիկա անոնց խոր եւ օրինական ցանկութիւնն է, և անոնց իրաւունքն է։ Երկու հարևան պետութիւններ» ըսաւ Քահանայապետը։

«Հերիք է պատերազմը, հերիք են յարձակումները, հերիք է բռնութիւնը: Այո՛ երկխօսութեան և այո՛ խաղաղութեան» բացագանչեց Նորին Սրբութիւնը ապա յիշեց Իտալիոյ մէջ այսօր յիշատակուող Սուրբ Սրտի Կաթողիկէ Համալսարանի հարիւրերորդ Օրը քաջալերելով համալսարանը շարունակելու իր կազմաւորման ասպարէզէն ներս ծառայութիւնը հաւատարիմ մնալով իր առաքելութեան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930