Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց՝ պարեկային ծառայությունում ընդգրկվելու չափորոշիչները ենթարկվել են փոփոխության․ ՄԻՊ

Ապրիլ 14,2024 13:19

2023 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է պարեկային ծառայությունում կանանց ներգրավման հարցերի, ոլորտի ներպետական օրենսդրության ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, և վերջինիս արդյունքներով ներկայացվել են իրավակարգավորումների փոփոխության առաջարկներ:

Պաշտպանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջին 3 տարիների ընթացքում պարեկային ծառայությունում ընդգրկվելու ցանկություն հայտնած կանանց ավելի քան 60%-ը չի հաղթահարել ընդունելության` օրենսդրությամբ սահմանված քաշի և հասակի ցուցանիշները:

Ուսումնասիրության և դրա շրջանակում ներկայացված առաջարկների արդյունքում չափորոշիչները ենթարկվել են փոփոխության:

Ուսումնասիրությունն իրականացվել է Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող «Գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ համակարգում» ծրագրի շրջանակում։ Նշված հարցերին են անդրադառնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930