Իսրայելը ցուցադրել է իրեն պաշտպանելու և նույնիսկ աննախադեպ հարձակումները հետ մղելու ուշագրավ կարողություն՝ հստակ ուղերձ հղելով իր հակառակորդներին, որ նրանք չեն կարող սպառնալ Իսրայելի անվտանգությանը, հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Իսրայելի պաշտպանությանն աջակցելու համար ԱՄՆ զինված ուժերը վերջին շաբաթվա ընթացքում տարածաշրջանում են տեղակայել հակահրթիռային պաշտպանության ինքնաթիռներ և կործանիչներ, նշել է նա։
«Այս տեղակայման և մեր զորքերի բացառիկ հմտության շնորհիվ մենք օգնեցինք Իսրայելին խոցել մուտքային գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները», – ասված է Ջո Բայդենի հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ կիրակի «Մեծ յոթնյակի» հավաք է մտադիր հրավիրել։
Կարդացեք նաև
Նշենք, որ, ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը, ինչպես հայտնել են իսրայելյան զինվորականները, Իրանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և հրթիռ, որոնց 99 տոկոսը խոցվել է։
Իրանը հաստատել է անօդաչու թռչող սարքերի արձակումը և հայտարարել Իսրայելի վրա հրթիռային մոտալուտ հարձակման մասին, հայտնում են ԶԼՄ-ները։
Կեսգիշերն անց Լիբանանը, Իրաքը, որոնք գտնվում են Իրանից արձակված անօդաչուների թռիչքի հավանական ուղու վրա, հայտնել էին, որ փակել են իրենց օդային տարածքը: Իրանի և Իսրայելի օդային տարածքները բաց էին միայն ռազմական ինքնաթիռների համար։՛
Ապրիլի 14-ի առավոտյան Իսրայելը, Հորդանանն ու Իրաքը հայտարարել են, որ վերաբացել են իրենց օդային տարածքները։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն X-ում գրառում է կատարել՝ նշելով․
«Մենք ընդհատեցինք, հետ մղեցինք, միասին կհաղթենք»։
יירטנו. בלמנו.
יחד ננצח 🇮🇱— Benjamin Netanyahu – בנימין נתניהו (@netanyahu) April 14, 2024