Shant News – Իրանը հաստատել է անօդաչու թռչող սարքերի արձակումը և հայտարարել Իսրայելի վրա հրթիռային մոտալուտ հարձակման մասին, հաղորդում են ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելին։
Ապրիլի 1-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածի մասին։ Այս շենքում էր գտնվում նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարիի նստավայրը, սակայն նա չի տուժել։
Թեհրանը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել գլխավոր հյուպատոսության վրա իսրայելական օդային հարվածին և որոշել, թե կոնկրետ ինչպես «պատժել ագրեսորին»։