Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծվեցին միջազգային կառույցներ՝ այդ թվում Եվրախորհուրդը, որին 2001-ին միացավ նաեւ Հայաստանը: ԵԽ-ն միջազգային կառույց է, որը խթանում է համագործակցությունն իր անդամ պետությունների ու եվրոպական երկրների միջեւ՝ իրավական չափորոշիչների, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների, ժողովրդավարական զարգացման, օրենքի գերակայության եւ մշակութային փոխգործակցության ոլորտներում:
Ինչպես տեսնում ենք, ԵԽ-ի հիմնական առաքելությունը իրավական չափորոշիչների ապահովումն է: Սակայն 2018-ից այս կողմ կառույցը որեւէ հստակ քայլ չարեց, երբ Հայաստանի վարչապետի կոչով շրջափակում էին դատարանները, նվաստացնում դատավորներին, կայացրած վճիռների պատճառով ձերբակալում նրանց, դատական գործեր բացում, ազատում աշխատանքից, անօրինական ու հակասահմանադրական եղանակով փոխում Սահմանադրական դատարանի կազմը, անհաճո անձանց պառկեցնում ասֆալտին եւ այլն:
Այս կարգի անօրինությունների վրա աչք փակել՝ նշանակում է անթաքույց ցույց տալ սեփական քաղաքական կողմնակալությունը: Եվ այդպես էլ կա. Եվրոպան, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, ցանկացած պետություն, իր շահերն է առաջ մղում: Կյանքն ամեն օր ի ցույց է դնում դրա վառ ապացույցները: Ամենաթարմ օրինակի ականատեսը եղանք ապրիլ 5-ին բրյուսելյան եռակողմ հանդիպումից առաջ, երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենը հեռախոսազրույցներ ունեցան Ալիեւի հետ՝ հավաստիացնելով, որ հանդիպումն Ադրբեջանի դեմ չէ:
Նրանք Բաքվի սուլթանին չէին զանգել, երբ անցյալ տարի սեպտեմբերի 18-20-ը էթնիկ զտման ենթարկեց ու հայաթափեց երեքհազարամյա Արցախը, իսկ դրանից առաջ 9-ամսյա շրջափակման մեջ սովահարության էր մատնում չճանաչված պետության 120 հազար հայ բնակչությանը: Դե, ի՞նչն է այստեղ անհասկանալի՝ Ալիեւից Եվրոպան էներգակիրներ է ստանում, շահ ունի, ուրեմն ամեն ինչ՝ անգամ ցեղասպանություն, թույլատրվում է նրան:
Կարդացեք նաև
Իսկ մերոնք ցույցեր են անում՝ ի պաշտպանություն Երեւանում եւ Բաքվում պահվող քաղբանտարկյալների, նամակներ են գրում ԵԽ գլխավոր քարտուղարին: Ուզում են շարժել Եվրոպայի գութը: Անիմաստ զբաղմունք է, տիկնայք եւ պարոնայք:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում