Պահեստազորի գնդապետ Միհրան Մաքսուդյանը, դիմելով ոսկեպարցիներին, ասաց. «Ես աշխարհասփյուռ հայերին համախմբվելու կոչ եմ անում: Եթե վախենանք, կպարտվենք, եթե չվախենանք, կհաղթենք: Հաղթելու համար պետք է համախմբվենք, լինենք միասին, մեկս մյուսին վստահենք:
Սիրելի հայրենակիցներ, իմացեք՝ վտանգված է մեր պետությունը: Կորցնելով Տավուշը, Ոսկեպարը՝ կորցնելու ենք մեր պետականությունն ու անկախությունը: Ոսկեպար գյուղը 1991-1993 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության դարպաս եւ դարձել մեր հաղթանակի սիմվոլ: Այսօր էլ դառնալու է հաղթանակի սիմվոլ: Ես հավատացած եմ: Մենք հող չունենք հանձնելու, մենք դեմ ենք սահմանազատման միակողմանի զիջմանը: Մենք պատրաստ ենք կռվելու, պատրաստ ենք պատերազմելու: Մեզ ոչ ոք թող չվախեցնի պատերազմով: Հայ ժողովուրդը պատրաստ է կռվելու, մեր հողը չհանձնելու: Մենք ունենք պատիվ եւ հայրենիք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ